Հարգելի բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ HISP-ի բաժանորդները այժմ կարող են համալրել իրենց հաշիվը նաև բանկային քարտերով՝ VISA, MasterCard և ArCa։
Վճարումը հնարավոր է կատարել անձնական էջից՝ ընտրելով «Հաշվի համալրում» բաժինը և սեղմելով «VISA/MASTER/ARCA» վճարման տարբերակը։
Վճարումը կատարվում է ACBA / ArCa անվտանգ վճարային համակարգի միջոցով։ Քարտի տվյալները մուտքագրվում են միայն բանկի վճարային էջում և չեն պահպանվում մեր համակարգում։
Վճարումը հաջողությամբ կատարելուց հետո գումարը ավտոմատ կերպով ավելացվում է Ձեր բաժանորդային հաշվին։
Շնորհակալություն, որ օգտվում եք մեր ծառայություններից։